Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված Հռոմի միջոցառումները հետաձգվել են անորոշ ժամանակով

Սուրբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված Հռոմի միջոցառումները հետաձգվել են անորոշ ժամանակով
Մշակույթ
19:52, 13 октябрь 2023
Հաշվի առնելով սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած ռազմական գործողություներն ու Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, «Աստուածային Շնորհաց Հայոց Առաքեալ» Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված Հռոմի Կաթոլիկ և Հայ Եկեղեցիների համատեղ միջոցառումները՝ օրհնությամբ և հանդիսապետությամբ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի և Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյան ԻԱ. Պատրիարքի, որոնք տեղի էին ունենալու Հռոմում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը, անորոշ ժամանակով հետաձգվել են. այս մասին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից։