Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արամ Խաչատրյան տուն-թանգարանի նոր կայքն առանձնանում է իր բացառիկ երաժշտական ձևաչափով

Արամ Խաչատրյան տուն-թանգարանի նոր կայքն առանձնանում է իր բացառիկ երաժշտական ձևաչափով
Մշակույթ
22:11, 06 декабрь 2023
Օրերս գործարկվել է  Արամ Խաչատրյան տուն-թանգարանի նոր կայքը:  

Կայքն առանձնանում է իր բացառիկ երաժշտական ձևաչափով:  Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյա հոբելյանը հետևորդներին նորովի ներկայանալու հիանալի առիթ է:

Կայքում օգտագործվել են ներքին և արտաքին տարանցման գործիքներ, որոնց շնորհիվ կայքի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու թե՛ Վիքիպեդիայի, և թե՛ այլ սկզբնաղբյուր հանդիսացող արժանահավատ տեղեկություններին:

«Կայքը եռալեզու է, առաջիկայում հնարավորություն կունենանք նաև այլ լեզուներով ներկայանալու: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում «Կայքի վերագործարկման նախագծի» գործընկեր և աջակից՝ «Կասպերսկի» ընկերության Հայաստանյան ներկայացուցչությանը («Kaspersky Symphony»)»,- ասված է հաղորդագրությունում։