Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

«Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Մշակույթ
20:22, 23 ноябрь 2023
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-18։00, տեղի կունենա «Իմ երևակայության Խաչատրյանը» խորագրով ցուցահանդես-մրցույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Երևանի և ՀՀ մարզերի արհեստագործները կներկայացնեն ձեռագործ աշխատանքներ, որոնք կրում են Խաչատրյանի ստեղծագործական ժառանգության ազդեցությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև սույն թվականի դեկտեմբերի 27-ը։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գործընկերությամբ: