Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը. ներկայացված վայրերի մի մասն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են ընդգրկված

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը. ներկայացված վայրերի մի մասն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում են ընդգրկված
Մշակույթ
16:07, 29 январь 2024
Փետրվարի 1-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չեխիայի ամրոցները և դղյակները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է Չեխիայի ազգային թանգարանի հետ համատեղ և ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի 2 ամսով՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը։

Պատմության թանգարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ցուցադրությունում ներկայացված են Չեխիայի պատմական երկու շրջանների՝ Բոհեմիայի և Մորավիայի ամենահետաքրքիր ամրոցների ու դղյակների լուսանկարները։ Ներկայացված վայրերի ընտրությունը կատարվել է ելնելով դրանց պատմական նշանակությունից, ճարտարապետական և գեղարվեստական արժեքից։ Դրանք ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում արդեն ընդգրկված վայրերն են (Պրահա, Չեսկի Կրումլով, Տելչ), այլև մի շարք այլ կառույցներ, որոնք հավակնում են այդ ցանկում ընդգրկվելու:

Նշենք, որ ցուցահանդեսի մասին իր ֆեյսբուքյան էջում իրազեկել է նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, որը շատ ակտիվորեն մասնակցում է  ՀՀ-ում  տեղի ունեցող տարբեր միջոցառումներին, լուսանկարներ է հրապարակում այդ միջոցառումներից, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերից, որտեղ անձամբ է այցելում։