Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկացի հայտնի թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը Երևանում է

Ամերիկացի հայտնի թավջութակահար, կոմպոզիտոր Յան Մաքսինը կրկին Երևանում է։

Փետրվարի 3-ին և 4-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հյուրընկալ համերգասրահում տեղի կունենան «Music of Wandering Cello» խորագիրը կրող համերգային երեկոնները: 

Թավջութակահարն իր՝ «Սիրո վերածնունդը» (Amor Renatus) խորագիրը կրող նոր ալբոմի թողարկումից հետո համաշխարհային համերգային շրջագայության է դուրս եկել։ «Amor Renatus»-ը, որը ոգեշնչված է Վիվալդիի, Մոցարտի, Պիացոլլայի ստեղծագործություններով ու Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Բալկանների ժողովրդական երաժշտության տարրերով, ունկնդրին տանում է երաժշտական ճանապարհորդության դեպի նոր աշխարհ:

Մաքսինը ավելի քան 200 երգի հեղինակ է՝ 30 լեզուներով, այդ թվում՝ հայերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պարսկերեն, իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլն։

Համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահարը ստեղծել է իր ուրույն ոճը՝ համադրելով տարբեր ժանրեր ու ժողովրդական երաժշտության տարրեր ողջ աշխարհից՝ օգտագործելով թավջութակը որպես միավորող ուժ։
 
Նա օգտագործում է նաև պտտվող ոտնակ ու էլեկտրոնային սարքեր՝ թավջութակի ձայնը ընդլայնելու ու այն վիրտուալ նվագախմբի վերածելու համար։