Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես»-ի և «Այն»-ի միջև․ Իգիթյան գեղագիտական կենտրոնում տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը

«Ես»-ի և «Այն»-ի միջև․ Իգիթյան գեղագիտական կենտրոնում տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը
Մշակույթ
22:55, 05 февраль 2024
«Ես»-ի և «Այն»-ի միջև․  Ս/թ  փետրվարի 13-ին Հ․  Իգիթյան գեղագիտական կենտրոնում (Աբովյան 13) տեղի կունենա քանդակագործ Նարեկ Հայրապետյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու են արվեստագետի վերջին տարիների ստեղծագործությունները՝ քանդակներ և գրաֆիկաներ։ 

Քանդակը ստեղծում է իր ժամանակային միջավայրը, որը արտահայտված է հոսունությամբ։ Իրենից անվերջ հեռացող մենության քո՞ղ… անորոշ դարձած ժամանա՞կ․․․ չկռահված անցյա՞լ, թե՞ ներկայի սպասում։ Սա և՛ երկխոսություն է, և՛ ինքնաճանաչողություն, սակայն առավել ինքնահանդիպում կամ հանդիպում «Ես»-ի և «Այն»-ի միջև։