Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն հայտարարել ենք «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը. Ավինյան

Արդեն հայտարարել ենք «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը. Ավինյան
Մշակույթ
20:15, 30 март 2021
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել է.
«Արդեն հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը:

✅ Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ»:

? Մրցույթի պայմանների մասին՝ http://kond.minurban.am
©️ Լուսանկարը՝ urbanista.am