Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեղծարար Եվրոպա. հայ հեղինակը Եվրոպական միության գրական մրցանակի հավակնորդների թվում է

Ստեղծարար Եվրոպա. հայ հեղինակը Եվրոպական միության գրական մրցանակի հավակնորդների թվում է
Մշակույթ
19:35, 10 март 2023
Հայ գրող Լուսինե Խառատյանն իր «Սիրիավեպ» գրքով հայտնվել է Եվրոպական միության գրական մրցանակի 13 հավակնորդների թվում։ 2009 թվականից ի վեր Եվրոպական միության գրական մրցանակը շնորհվում է սկսնակ գեղարվեստական գրողներին Եվրոպական միությունից և նրա սահմաններից դուրս: Մրցանակը ճանաչման է արժանացնում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր 41 երկրների գրական տաղանդներին և խթանում գրական ստեղծագործությունների շրջանառությունը Եվրոպայում:

2023 թվականի ԵՄ գրական մրցանակի դափնեկրի և հինգ առանձնահիշատակումների անունները կհայտարարվեն ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի տոնավաճառի շրջանակում նախատեսված հատուկ արարողության ժամանակ: Բոլոր հավակնորդները կգովազդվեն ամբողջ Եվրոպայում՝ նպատակ ունենալով հասնել ավելի լայն միջազգային ճանաչման՝ հեղինակների ազգային և լեզվական սահմաններից դուրս:

2022 թվականի մրցանակակիրը վրացի գրող Իվա Պեզուաշվիլին էր՝ իր «Աղբատար խողովակ» գրքով։ Ժյուրին առանձնահիտակել էր նաև ուկրաինացի գրող Եվգենիա Կուզնեցովային՝ «Հարցրեք Միյեչկային»գրքի համար։ Մրցանակը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Եվրոպական հրատարակիչների ֆեդերացիայից (FEP) և Գրավաճառների եվրոպական և միջազգային ֆեդերացիայից (EIBF) բաղկացած ասոցիացիաների կոնսորցիումի կողմից։