Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես անդադար կրկնում էի, որ անակնկալ ունեմ, խոսքը հենց այդ պարի մասին էր․ Բրյունետը՝ եվրատեսիլյան ելույթի իր անակնկալի և ապրումների մասին

«Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչում Բրյունետի ելույթի պարային հատվածը հենց այն անակնկալն էր, որի մասին երգչուհին չէր բարձրաձայնում լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ու շարունակ հայտնում էր, թե անակնկալ ունի:

«Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես սիրում եմ պարել, այդ պարային հատվածի մասին մտածել էինք դեռ այն ժամանակ, երբ ես գրում էի երգը: Այսպիսով՝ երկու տարբերակ ունեցանք՝ առանց պարային ընդմիջման և պարով: Այո, այդ հատվածը գաղտնի պահելը շատ դժվար էր: Ես անդադար կրկնում էի, որ անակնկալ ունեմ: Խոսքը հենց այդ պարի մասին էր»,- ասել է երգչուհին կիսաեզրափակիչ համերգից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Բրյունետը նաև խոսել է հոգական ապրումների մասին, նշել, որ նորմալ է, երբ կա անհանգստություն կամ վատ տրամադրություն:

«Պարզապես, ուզում եմ ասել, որ նորմալ է, երբ տրամադրությունդ լավ չէ: Պետք է ուղղակի լինես լավը, անես լավը ու լավ տեսք ունենաս»,- ընդգծել է նա: