Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» միջազգային գիտաժողով նվիրված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին

«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» միջազգային գիտաժողով նվիրված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին
Մշակույթ
17:19, 06 июль 2023
Հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023թթ. շրջափուլում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով «Արխիվներ՝ մարդկության հիշողություն» ծրագրային առաջարկը, որի իրականացման համար 2022 թվականի սեպտեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան հաշվին է փոխանցվել 25,972.5 ԱՄՆ դոլարին համարժեք 10 625 090 ՀՀ դրամ:
 
«Արխիվներ՝ մարդկության հիշողություն» խորագրով միջազգային գիտաժողովը նպատակաուղղված է արխիվային ոլորտում մշակութային քաղաքականության զարգացմանն ու արդիականացմանը՝ հիմք ընդունելով Արխիվների միջազգային խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորմատիվ փաստաթղթերը։ Այն նպատակ ունի նաև ամրապնդելու և պաշտպանելու ազգերի մշակութային ժառանգությունը և հազարամյակների պատմությունը։ Սույն ծրագրով նախատեսված միջոցառումը պետք է կյանքի կոչվի մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը, որին հաջորդող մեկ ամսվա ընթացքում «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից պետք է ներկայացվի ծախսերը հավաստող հաշվետվություն։ Որոշման նախագծի ընդունմամբ, ապահովվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրերի (Participation Programms) 2022-2023թթ. շրջափուլի համար հաստատված Հայաստանի ազգային արխիվի կողմից ներկայացված Հայաստանի ազգային արխիվի 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովի կազմակերպումը։