Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայկական խաղաղություն» խորագիրը կրող միջազգային փառատոնը Երևան է բերել աշխարհահռչակ քանդակագործների

Հուլիսի 15-ից օգոստոսի 5-ը  Արմավիրի մարզի Փարաքար համայնքում անցկացվեց «Արա Հարությունյանի անվան քանդակագործության  միջազգային փառատոն»:
 
Գաղափարը հղացել էր դեռևս մեկ տարի առաջ, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում։ Գաղափարը իրագործվել է հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի օգնությամբ։
 
Այն նվիրվում է հանրահայտ հայ քանդակագործ Արա Հարությունյանի հիշատակին։  Արա Հարությունյանի գործերից մինչ այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի, Պետերբուրգի Ռուսական արվեստի թանգարաններում։

Հարությունյանը հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր հուշարձանի՝ Մայր Հայաստան հուշարձանի հեղինակը (ընդհանուր բարձրություն՝ 54 մետր։ Առավել հայտնի աշխատանքներից են Սայաթ -Նովայի հուշաղբյուրը, Կոմիտասի հուշարձանը, Կոմիտասի մահարձանը։
 
Տարբեր երկրներից ժամանած հայտնի քանդակագործներն ավելի քան 20 օր Կարարայից նվիրաբերված սպիտակ մարմարից և հայկական տուֆից կերտել են  խաղաղությանը նվիրված  քանդակներ, որոնցից 2-ը կտրամադրվի Երևան քաղաքին՝ ի նշանավորումն Երևանի և Կարարայի համագործակցության 50-ամյակին։