Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված աշխատանքները

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ քննարկվել են «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնմանն ուղղված  աշխատանքները
Հայաստան
17:13, 27 июль 2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում՝
մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» քանդակի վերականգնման վերաբերյալ: 

Քննարկմանը մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության, Ֆինանսների
նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Նկարիչների միության, «Հայաստանի
ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարին պատասխանատուները ներկայացրել են հայկական մոնումենտալ
արձանագործության նշանակալի ստեղծագործությունների շարքին դասվող և առավելապես «Բանվորի արձան»
անվանումով հայտնի քանդակի վերականգնման, տեղակայման հնարավոր տարբերակներն ու հարակից այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է քանդակի վերականգնման և տեղակայման վերաբերյալ հանրային լսումներ
կազմակերպել՝ ներգրավելով բոլոր թիրախային խմբերին և ամփոփելով բոլոր շահագրգիռ կողմերի ու մասնագետների
կարծիքներն ու գաղափարները՝ ներակայացնել առաջարկություններ հետագա քայլերի և գործողությունների
վերաբերյալ: