Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. Ավինյան

Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը տարածքի վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. Ավինյան
Մշակույթ
18:36, 22 август 2023
Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրումը տարածքի  վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն։

Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը․

«Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի բրոնզե արձանը տեղադրվում է  մարզահամերգային համալիրի դիմաց։

Քանդակի տեղադրումը տարածքի  վերաիմաստավորման և վերականգնման ծրագրի մեկ կարևոր քայլն է միայն. այն ամբողջական կդառնա հարակից կանաչապատ պուրակի և բարեկարգ հատվածի ստեղծմամբ։

Ազդեցիկ արձանի հեղինակը քանդակագործ Սարգիս Բաբայանն է, ով քանդակել է Դեմիրճյանին՝ իր կերպարին բնորոշ քայլքի, շարժման մեջ՝ պատվանդանից դեպի ժողովուրդը իջնելիս»։