Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորան Բրեգովիչը բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում

Գորան Բրեգովիչը բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում
Մշակույթ
21:13, 22 август 2023
Բոսնիացի հայտնի երգահան, երաժիշտ Գորան Բրեգովիչը Wedding and Funeral Orchestra-ի հետ օգոստոսի 28-ին Երեւանում՝ Անգլիական այգում   հանդես կգան բացօթյա համերգով։

Երաժշտի այցը կազմակերպում են Mezzo Production-ն ու  Hin Areni Vineyards-ը, ով արդեն երրորդ անգամ է հյուրընկալվում Հայաստան Mezzo Production-ի հրավերով։  

«Համերգը լինելու է բացօթյա՝, կլինի նաեւ գինու վաճառք և ներկաներին սպասվում է  այլ հետաքրքիր անակնկալներ։ Յուրօրինակ կատարմամբ համերգին  հանդես կգա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը, կհնչի  հայկական դուդուկն ու Բրեգովիչի երաժշտությունը>>։

«Բրեգովիչը տարբեր հարթակներոում շատ դրական է արտահայտվել Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին, եւ մեր նպատակը նաեւ այն է, որ այսպիսի արտիստների միջոցով էլ ներկայացնենք Հայաստանը, մեր մշակույթը, երաժշտությունը մեր գաղափարները>> ։ «Մեր համագործակցությունը Բրեգովիչի հետ բավական երկար տարիների պատմություն ունի, մտերիմ ենք թե իր, թե իր պրոդյուսերի հետ, ով նաեւ Կուստուրիցայի պրոդյուսերն է։ Վերջին անգամ նրա համերգն այստեղ կազմակերպել էինք 2018 թ-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Բրեգովիչը տեւական ժամանակ չէր եղել Հայաստանում, եւ միշտ շատ մեծ ուրախությամբ է ընդունում  հրավերը, քանի որ սիրահարված է ոչ միայն Հայաստանին, այլեւ հայկական հյուրընկալությանը, խոհանցին, ավանդույթներին, մշակույթին>> նշեց Mezzo Production-ի պրոդյուսեր եւ Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսիսյանը: