Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հակադարձելու է Ադրբեջանի կողմից ՀՀ պատմության խեղաթյուրմանը․ տեսանյութ

2023թ․ նոյեմբերին ստեղծվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ 
 
Հիմնադրամի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել ՀՀ գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը։ Հիմնադրամը գիտական փաստերով պետք է հակադարձի նաև տարածաշրջանի պատմության խեղաթյուրման քաղաքականությանը, հակահայկական քարոզչությանը:
 
Հիմնադրամը միտված է միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և վերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար։
 
Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, բուհերի, գիտավերլուծական կենտրոնների ջանքերի զուգակցմամբ։

Դավիթ Լևոնյան