Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում․ ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում․ ԵՊՀ ռեկտոր
Գիտություն
18:34, 11 декабрь 2023
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵՊՀ կրթական 4 ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում։ 
Իրականացված այս գործընթացի ընթացքում ներդրված մեծ ջանքերի, ռեսուրսների ու նվիրումի արդյունքում գերմանական «ASIIN» միջազգային գործակալությունը հավատարմագրել է Կենսաբանության ֆակուլտետի և Ֆարմացիայի ինստիտուտի
  • «Կենսաքիմիա և կենսատեխնոլոգիա» (բակալավրիատական),
  • «Ընդհանուր և բժշկական կենսաքիմիա» (մագիստրոսական),
  • «Ֆարմացիա» (բակալավրիատական),
  • «Ֆարմացիա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը։ 
Աննախադեպ այս արդյունքը վերահաստատում է ԵՊՀ առաքելությունն ու հանձնառությունը․ տրամադրել որակյալ կրթություն, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն զարգացման նոր ուղենիշներ ու լայն հնարավորություններ է բացելու մեր առաջ՝ նպաստելով կրթության որակի շարունակական բարձրացմանն ու գիտական ներուժի առավել արդյունավետ կիրառմանը։

Միջազգային հավատարմագրումը բարձրացնելու է համալսարանի, կրթական ստորաբաժանումների ու ծրագրերի վարկանիշը՝ դրանք դարձնելով առավել գրավիչ ոչ միայն հայ, այլև օտարերկրյա դիմորդների համար։ Այն ընդլայնելու է նաև շրջանավարտների՝ աշխատանքի անցնելու հնարավորությունները ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտասահմանում, խթանելու է ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը:

Շնորհակալություն եմ հայտնում գործընթացում ներգրավված բոլոր համալսարականներին ու մեր գործընկերներին՝ թիմային արդյունավետ աշխատանքի, ներդրած ջանքերի ու նվիրումի համար»։