Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնահատման խնդիրը հիմա էլ կա, երեկ էլ է եղել, բայց պետք է, որ վաղը չլինի. վարչապետը՝ բուհ ընդունվելու նոր կարգի մասին

Այս նախագծով առաջարկում ենք վերանայել բուհերում ընդունելության գործող կարգը, որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով: Տավուշի մարզի դպրոցների բոլոր շրջանավարտները, ինչպես և բոլոր մյուս շրջանավարտները, ունեն երկու հնարավորություն միասնական քննություններ հանձնելու և կստեղծվի նրանց համար երրորդ հնարավորություն հուլիսի սկզբին:

Այս մասին ՀՀ Կառավարության նիստի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 686-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»- օրենքի նախագծում փոփոխություն կատարելու նախագիծը: