Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որպես հայ և ՀՀ նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր մեծ հաջողության համար. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին

Որպես հայ և ՀՀ նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր մեծ հաջողության համար. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին
Գիտություն
19:17, 04 октябрь 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայազգի գիտնական Արտեմ Փաթափությանին՝ բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանանալու առթիվ: Ուղերձում ասվում է.


«Հարգելի պարոն Արտեմ Փաթափության,


Սիրելի հայրենակից,


Ուրախությամբ տեղեկացա, որ Ձեր գործընկերոջ` դոկտոր Դեյվիդ Ջուլիուսի հետ միասին արժանացել եք բժշկության կամ ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան այս տարվա մրցանակին:


Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր այդ մեծ հաջողության համար, որը, կարծում եմ, մենք բոլորս համարում ենք նաև մեր ազգի մեծագույն նվաճումներից մեկը:


Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տաղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով:


Շնորհավորելով և ջերմ բարեմաղթանքներս հղելով Ձեզ՝ ակնկալում եմ, սիրելի Արտեմ, ամենամոտ ապագայում հյուրընկալել Ձեզ Հայաստանում»: