Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաճախ իրարից անկախ ենք աշխատում․ ՏԿԵ նախարարն ու Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտորը համագործակցության հուշագիր ստորագրեցին. տեսանյութ

Այսօր՝ ապրիլի 1-ին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Նախարարը շրջայց կատարեց համալսարանի ուսումնագիտական լաբորատորիաներում՝ մասնավորապես Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ճանապարհաշինական փորձարկումների, Գրունտների մեխանիկայի, ինչպես նաև Գեոդեզիայի և Շրջակա միջավայրի, ջրային պաշարների պահպանության ու արդյունավետ օգտագործման լաբորատորիաներում։  

Գնել Սանոսյանն ավելի մանրակրկիտ ծանոթացավ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանը, օգտագործվող նյութերին ու սարքավորումների նշանակությանը։ 

Գեոդեզիայի լաբորատորիայում նախարարին, ի թիվս այլ սարքավորումների, ներկայացրին անօդաչու թռչող սարք, որը նախատեսված է ջրամբարների, լայնամասշտաբ գծային օբյեկտների գեոդեզիական չափագրումների համար, ինչպես նաև «ՏրիԴե» լազեր սկաները, որը ճշգրիտ չափագրման սարք է, մեկ վայրկյանում 1 մլն կետ է չափում և օգտագործվում է պատմամշակութային հուշարձանների, կամուրջների, թունելների սկանավորման համար։ 

Շրջայցի ավարտին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը հուշագիր ստորագրեցին։ 

Նարա Մարտիրոսյան


Մանրամասն՝ տեսանյութում