Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնանորոգվել է Մելիքգյուղ ճանապարհահատվածը

Հիմնանորոգվել է  Մելիքգյուղ  ճանապարհահատվածը
Հայաստան
11:12, 29 декабрь 2021
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը։ Այն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։ 

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ։