Քաղաքացիակենտրոն
լրատվություն

28.25 մլն եվրո՝ կրթության ոլորտում ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար. Դումանյան

Կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում կրթության ոլորտում իրականացված ծրագրի հետագա շարունակականությունն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Նոր ծրագրով 80 բնակավայրերում կստեղծվեն մատչելի նախադպրոցական կրթական ծառայություններ, որոնցում ներգրավված կլինեն 4-6 տարեկան շուրջ 3000 երեխաներ: Կհիմնանորոգվեն, կվերազինվեն և կկահավորվեն 4 ավագ դպրոցներ: 200 հանրակրթական դպրոցների կտրամադրվեն բնագիտական և ինժեներական հնգական լաբորատորիաներ: Կշարունակվի բուհերում նորարարական գիտահետազոտական կենտրոնների ստեղծումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է իրականացնել 5 նոր դրամաշնորհային ծրագրեր: Նախատեսվող ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 28.25 մլն եվրո»,- նշեց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում: