Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տոկիո-2020․ Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները

Տոկիո-2020․ Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները
Սպորտ
17:48, 31 июль 2021
Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի մեկին,  Հայաստանի պատվիրակներից մրցելույթ կունենան երկուսը:

Սկսվում է հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ կելնի  Արմեն Մելիքյանը  / 60 կգ /: Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Ինչպես տեղեկացրին ՀԱՕԿ-ից, բռնցքամարտի մրցաշարում ռինգ դուրս կգա վանաձորցի Արման Դարչինյանը / 75 կգ /: Նա կհանդիպի  ֆիլիպինցի  Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի դարձավ նաև  Հովհաննես Բաչկովի /63 կգ/  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի երեքին