Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Կատարի Գրան Պրիի բրոնզե մեդալակիր
Սպորտ
23:00, 12 декабрь 2023
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 172 և 180 կգ-ն: Հրում վարժությունում նա հաջորդաբար բարձրացրեց 200, 211 կգ: Երկամարտի 391 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս քաշում հաղթող դարձավ Կատարի ներկայացուցիչ Ֆարես Էլբախը:
\
Նա երկամարտում գրանցեց 400 կգ: Հայաստանի թիմի կազմում հաջորդիվ հանդես կգան նաև Տաթև Հակոբյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը: