Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բուֆոնն առաջարկում է մեծացնել դարպասի չափը ֆուտբոլում

Բուֆոնն առաջարկում է մեծացնել դարպասի չափը ֆուտբոլում
Սպորտ
13:58, 01 январь 2024
«Պարմայի», «Յուվենտուսի», ՊՍԺ-ի եւ Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, կարիերան ավարտած Ջանլուիջի Բուֆոնը լավ գաղափար է համարում ժամանակակից ֆուտբոլում դարպասի չափի մեծացումը. գրում է sport.news.am-ը։
«Դարպասի չափը որոշվել է 1875 թվականին։ Այն ժամանակվա մարդաչափական տվյալներով հնարավոր է՝ դարպասի չափը շատ մեծ էր։ Հավանաբար, այն ժամանակ դա ճիշտ էր։ Բայց հիմա մենք տեսնում ենք շատ բարձրահասակ դարպասապահների եւ կարելի է մտածել դարպասի չափը մեծացնելու մասին։

30 տարի առաջ հեռվից կատարած 50 հարվածից 10-ն ավարտվում էր գոլով։ Այսօր 50-ից 3-ն է գոլ դառնում»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Tuttosport-ը։

Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել «Պարմային»։

«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։