Քաղաքացիակենտրոն
լրատվություն

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը

20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն: