Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի դեպ, վաղը ջրվելու փոխարեն կարող եք ձնագնդի խաղալ. Աշոտ Սարգսյան

Ի դեպ, վաղը ջրվելու փոխարեն կարող եք ձնագնդի խաղալ. Աշոտ Սարգսյան
Հասարակություն
20:40, 23 июль 2022
Հուլիսի 24-ին` ժամը 15։00-ից սկսած, Երևանի քաղաքապետարանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը երեխաներին ու մեծահասակներին հրավիրում է ժամանցային միջոցառումների իսկական հրավառության:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ Քայլ»-ը խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

Գրամռման մեջ նաև ասված է.

«Ի դեպ, վաղը ջրվելու փոխարեն կարող եք ձնագնդի խաղալ: Միջոցառման մաս կկազմեն ձնագնդին, պլանետարիում շոուն, մանկական ինտերակտիվ թատրոնը, 360° վիդեոգիֆերի նկարահանումը, առողջարար սնունդը, պաղպաղակը և զովացուցիչ ըմպելիքները:

Մասնակիցներին կընձեռնվի նաև բացառիկ հնարավորություն դիտելու պրոֆեսիոնալ գեղասահորդների մարզումները գեղասահքի մարզադպրոցի մեծ դահլիճում։

Մուտքն անվճար է բոլորի համար: Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք»: