Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի դեմ

Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի դեմ
Սպորտ
23:03, 07 апрель 2022
Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթահարել է Եվրոպայի առաջնության նախնական փուլը և մտել է եզրափակիչ մրցաշար:
 
Մեր թիմը նախապես ընդգրկված է եղել C գոտու 1-ին խմբում: Կիպրոսում կայացած ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը 9 միավորով գրավել է 2-րդ տեղը և նվաճել B գոտու ուղեգիր: Այստեղ մեր հավաքականն ընդգրկվել է 3 ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Թուրքիայի և Էստոնիայի ազգային թիմերը: 

Նախկինում հայ և թուրք թենիսիստներն իրար հետ հանդիպել են 22 անգամ: Մերոնք այդ խաղերում տոնել են 7 հաղթանակ:
Հայաստանի և Էստոնիայի թենիսիստները առայսօր իրար հետ անցկացրել են 53 հանդիպում: Ավաղ, այդ խաղերում մերոնք տարել են ընդամենը 14 հաղթանակ:

Եվրոպայի 2022թ առաջնության եզրափակիչ փուլը կկայանա սեպտեմբերի 10-17-ը, Շվեդիայի Մալմյո քաղաքում: