Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռեալ»-ը նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Էդուարդո Կամավինգային

«Ռեալ»-ը նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Էդուարդո Կամավինգային
Սպորտ
14:53, 08 апрель 2023
Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա ամիսներին նոր երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի թիմի 20-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդի «Ռեալ»-ը Կամավինգայի տրանսֆերը ձեռք բերելու մասին հայտարարել էր 2021 թվականի օգոստոսին։ Արքայական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ռեն»-ին 30 միլիոն եվրո էր վճարել։

«Ռեալ»-ը Կամավինգայի հետ 6 տարվա պայմանագիր էր ստորագրել։

Կամավինգան արդեն իսկ հասցրել է իր կայուն տեղն ունենալ «Ռեալ»-ի մեկնարկին կազմում՝ խաղալով տարբեր դիրքերում։
Նա «Ռեալ»-ի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, Իսպանիայի առաջնությունում, աշխարհի ակումբային առաջնությունում։