Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել Լաս Վեգասում ընթացող կարատեի միջազգային մրցաշարում

Հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել Լաս Վեգասում ընթացող կարատեի միջազգային մրցաշարում
Սպորտ
16:24, 08 апрель 2023
ԱՄՆ–ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող «USA Open Junior International» կարատեի միջազգային մրցաշարում հայ մարզիկները ոսկի և արծաթ են նվաճել։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայ մարզիկ Նորիկ Մակարյանը գրավել է 1-ին տեղը, իսկ Գոռ Նազարյանը՝ 2-րդ։
Մրցաշարը մեկնարկել է ապրիլի 7-ին և ավարտվելու է ապրիլի 9-ին։