Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդեռլանդները ևս վեց F-16 կործանիչներ է պատրաստում Ուկրաինայի համար

Նիդեռլանդները ևս վեց F-16 կործանիչներ է պատրաստում Ուկրաինայի համար
Աշխարհ
19:35, 05 февраль 2024
Նիդեռլանդները ևս վեց F-16 է պատրաստում Ուկրաինայի համար, ուստի Կիևին տրամադրվելիք կործանիչների ընդհանուր թիվը կհասնի 24-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է Նիդերլանդների թագավորության պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

«Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը ավելի վաղ խոստացել էր Ուկրաինային մատակարարել ևս վեց F-16 կործանիչներ»,- ասել է Օլոնգրենը։

Դեկտեմբերի վերջին Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկուն տեղեկացրել է իր որոշման մասին՝ առաջին տասնութ F-16 կործանիչներն Ուկրաինա առաքելու վերաբերյալ։

Հաագայում նշել են, որ ակնկալում են կործանիչները Կիև ուղարկել 2024 թվականին։