Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը իր նողկանքն է արտահայտել հայ ռազմագերիների գնդակահարությունների տեսանյութի առնչությամբ

Նիդեռլանդների ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը իր նողկանքն է արտահայտել հայ ռազմագերիների գնդակահարությունների տեսանյութի առնչությամբ
Քաղաքականություն
10:52, 18 октябрь 2022
Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Վոպկե Բաստիան Հեկստրան պատասխանել է Ja21 կուսակցության պատգամավոր, քաղաքական հարցերով խոսնակ Դիրկ Յան Էփինկի հարցերին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ։

Հեկստրան նշել է, որ Նիդեռլանդները մտադիր է հնարավորինս շուտ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։
 
Արտգործնախարարը վերահաստատել է Նիդեռլանդների կառավարության հավատարմությունը հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների անկախ հետաքննության, ինչպես նաև խաղաղության ջանքերին աջակցելու կոչերին: Որպես գաղափարքննարկվում է Անհետ կորածների խնդիրներով միջազգային հանձնաժողովի ծրագրերի ֆինանսավորումը։

Հեկստրան հայտնել է, որ Ադրբեջանը ոչ մի աջակցություն չի ստանում Նիդեռլանդներից՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի, և Նիդեռլանդները ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հարցում առաջնային է համարում տարբերակման սկզբունքը։ Միաժամանակ ընդգծվում է, որ Նիդեռլանդները աջակցություն է ցուցաբերում Հայաստանին տարբեր ձևաչափերով։ Նախարարը հստակեցրել է, որ Ադրբեջանը Նիդեռլանդների հիմնական առևտրային գործընկերը չէ. առևտրի ծավալներով այն զբաղեցնում է միայն94-րդ տեղը: 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի ժամանակ հայ գերիների սպանություններիտեսանյութին՝ նախարարը նշել է, որ «Նիդեռլանդների ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը նա նողկանք է արտահայտել այդտեսանյութի առնչությամբ և կոչ արել անցկացնել անկախ հետաքննություն ու հրապարակել դրա արդյունքները։

Միաժամանակ, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարիկարծիքով, այս պահին Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը չի նպաստի խաղաղության հաստատմանը։