Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը Վրաստանի 15 քաղաքացի է արտաքսել

Լեհաստանը Վրաստանի 15 քաղաքացի է արտաքսել
Աշխարհ
14:45, 10 февраль 2024
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հայտնում է Վրաստանի 15 քաղաքացիների արտաքսման մասին, որոնցից երեքը «սպառնալիք էին ներկայացնում» պետական անվտանգությանը և հասարակական կարգին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լեհաստանի սահմանապահ ծառայությունը:

Չարտերային թռիչքով նրանք արտաքսվել են իրենց քաղաքացիության երկիրը, նշված է հաղորդագրության մեջ։
2023-ի հոկտեմբերին նմանատիպ գործողությամբ Լեհաստանը Վրաստանի 10 քաղաքացի էր արտաքսել։