Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան 3 անգամ աճել է

Ռուսաստանի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան 3 անգամ աճել է
Հայաստան
17:35, 03 май 2022
Aliq.ge-ն հայտնում է, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայություններից խոստովանել են, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին քաղաքացիների մեծ թիվ է լքել երկիրը։

Ըստ ՌԴ կողմի՝ քաղաքացիների հոսքը դեպի Վրաստան աճել է 5 անգամ, Հայաստան՝ 3 անգամ։

Նշվում է, որ Վրաստանի և Ռուսաստանի միակ ցամաքային սահմանով՝ Վերին Լարսով անցել է 38 հազար ՌԴ քաղաքացի։ Նրանցից 28 հազարը այցի նպատակն անվանել է «մասնավոր»։ Հատկանշական է, որ 2021 թվականի առաջին եռամսյակում ցուցանիշը կազմել է ընդամենը 8 հազար։

Հատկանշական է, որ մարտին Ok Russians (շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը օգնում է այն ռուսներին, ովքեր դեմ են Ուկրաինայի պատերազմին և տուժել են Ռուսաստանի իշխանությունների գործողություններից) հաղորդել էր Ռուսաստանից առնվազն 300 հազար քաղաքացիների հեռանալու մասին։ Նրանց ժամանելու ամենատարածված ուղղությունները Վրաստանը, Հայաստանը և Թուրքիան են եղել։