Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ՌԴ այցելությունից

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է խուսափել ՌԴ այցելությունից
Աշխարհ
11:51, 24 март 2024
ԱՄՆ դեսպանությունը դիմել է ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին:

«Դեսպանատունը տեղյակ է Կրասնոգորսկում` Crocus City Hall-ում, տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի մասին:

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջանից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: ԱՄՆ կառավարության` ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացիներին պլանային կամ հրատապ ծառայություններ մատուցելու հնարավորությունները լրջորեն սահմանափակված են, հատկապես` Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունից հեռու գտնվող շրջաններում։
Ներկայում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ՌԴ»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: