Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից
Աշխարհ
15:08, 08 сентябрь 2022
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալու կոչ է արել։

«Ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար», – նշվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ FAA օդային անվտանգության այս վարկանիշը չի տարածվում հայկական ավիափոխադրողների, Հայաստանին պատկանող կամ շահագործվող ինքնաթիռների վրա:

«Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից, հետևել faa.gov կայքի թարմացումներին», – նշվում է հաղորդագրությունում։