Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մաքուր ապատեղեկատվություն է». ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական բնույթի փաստաթուղթ ստորագրելու ադրբեջանական պնդումների մասին

«Մաքուր ապատեղեկատվություն է». ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական բնույթի փաստաթուղթ ստորագրելու ադրբեջանական պնդումների մասին
Աշխարհ
13:49, 19 апрель 2024
 «Այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է. անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- ի պատասխան ադբեջանական պետական գործակալության հարցման հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:

Այսպես է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունն արձագանքել ադրբեջանական լրատվամիջոցների պնդումներին առ այն, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպման շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել:

Պետդեպն ընդգծել է, որ որ նշված «փաստաթուղթը» մաքուր ապատեղեկատվություն է, գոյություն չունի: Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն նունպես երեկ հայտարարել էր, որ սպասում է Հայաստանի իշխանությունների արձագանքին և հերքմանը նմանատիպ լուրերին, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված փաստաթուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: