Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Բելառուս և Ադրբեջան մեկնելուց

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Բելառուս և Ադրբեջան մեկնելուց
Աշխարհ
11:03, 15 февраль 2022
Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Ադրբեջանը և Բելառուսը հայտարարել է COVID-19-ի հետ կապված բարձր վտանգավորություն ներկայացնող երկրներ՝ զգուշացնելով ամերիկացիներին խուսափել այդ երկրներ մեկնելուց:

Հայտարարության մեջ ասված է, որ մարդիկ, ովքեր պետք է մեկնեն Բելառուս կամ Ադրբեջան, նախքան ճանապարհորդելը պետք է համոզվեն, որ պատվաստված են COVID-19-ի դեմ նաև խթանող դոզայով։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պատվաստված են COVID-19-ի դեմ, դեռ կարող են վտանգի տակ լինել վիրուսով վարակվելու և այն տարածելու առումով, հավելում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

Աղբյուր՝ azatutyun.am