Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը

Ուկրաինայի նախագահն առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը
Աշխարհ
19:35, 12 март 2022
Վլադիմիր Զելենսկին հերթական մամուլի ասուլիսն է անցկացրել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների համար. Այս մասին հայտնում է ukraine.segodnya կայքը։

Ուկրաինայի նախագահն ասուլիսում առաջին անգամ հրապարակել է ուկրաինական կողմի զոհերի թիվը. «Մենք ունենք մոտ 1300 զոհված զինվորական»։

Անդրադառնալով բանակցություններին՝ Զելենսկին նշել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին։ Նա Իսրայելի վարչապետին առաջարկել է դրանք անցկացնել Երուսաղեմում։