Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմն և Դոնբասը կապվել են ցամաքային միջանցքով

Ղրիմն և Դոնբասը կապվել են ցամաքային միջանցքով
Աշխարհ
14:23, 14 март 2022
Ղրիմը և Դոնբասը ցամաքային միջանցք են կապել Ուկրաինայի տարածքով։ Այս մասին հայտնել է  ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ղրիմն ու Դոնբասը այժմ Ուկրաինայի տարածքով անցնող ցամաքային միջանցք է կապում։ Վերահսկողության տակ է վերցվել Ղրիմից մինչև Մարիուպոլ ավտոմոբիլային ճանապարհը»,- ասել է Մուրադովը։

Փոխվարչապետի խոսքով ՝ քանի դեռ մարտեր են ընթանում ուկրաինացի ազգայնականների դեմ, այդ մայրուղին կօգնի ԴԺՀ-ի ազատագրված շրջանների բնակչությանը հումանիտար բեռներ հասցնելու գործում:

«Ճանապարհը կարող է կարևոր մայրուղի դառնալ Ղրիմի համար, որը թերակղզին կապում է Մարիուպոլի ՝ Մերձազովյա մետալուրգիական կենտրոնի և Դոնբասի արդյունաբերական շրջանի հետ»,- ընդգծել է մշտական ներկայացուցիչը։

Նրա կարծիքով՝  արդեն հիմա պետք է մտածել Ղրիմի ծովային նավահանգիստներով բեռների և Ազովի ծովի առանցքային նավահանգիստներով ՝ Մարիուպոլ և Բերդյանսկ փոխադրումների փոխգործակցության մասին: