Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինտենսիվ մարտերի պատճառով Մարիուպոլի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ․ Մարիուպոլի քաղաքապետ

Ինտենսիվ մարտերի պատճառով Մարիուպոլի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ․ Մարիուպոլի քաղաքապետ
Աշխարհ
21:33, 19 март 2022
Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն BBC-ին հայտնել է, որ շրջափակված Մարիուպոլ քաղաքի ռմբակոծված թատրոնի նկուղում արգելափակված հարյուրավոր մարդկանց փրկել հնարավոր չէ տարածքում ընթացող ինտենսիվ մարտերի պատճառով:

Քաղաքապետի խոսքով՝ երբ մարտեր չեն ընթացել, կարողացել են միայն շենքի փլատակները մաքրել։

«Քաղաքի կենտրոնում փողոցային կռիվներ են։ Այստեղ տանկեր կան, ամեն տեսակի զենքեր, հրետակոծություն է։ Մեր ուժերն անում են ամեն ինչ՝ քաղաքում իրենց դիրքերը պահելու համար, բայց, ցավոք, հակառակորդի ուժերն ավելի մեծ են, քան մերը»,- պատմել է Բոյչենկոն։

Նրա խոսքով՝ թեժ մարտերի պատճառով չափազանց վտանգավոր է մաքրել հարձակման ենթարկված թատրոնի ավերակները և մարդկանց փրկել նկուղից