Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հնարավորություններ կան․ Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հնարավորություններ կան․ Լավրով
Աշխարհ
17:55, 28 март 2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնության հասնելու հնարավորություններ կան։

«Այնպես որ, ես դեռ տեսնում եմ, որ համաձայնության շանսեր կան, քանի որ այժմ առկա է մեր արևմտյան գործընկերների կոպիտ երկարաժամկետ սխալների ըմբռնումը, թեև, հասկանալի պատճառներով, նրանք դժվար թե դա բարձրաձայն ասեն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։