Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի «ամենազգայուն» սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»

ՆԱՏՕ-ի «ամենազգայուն» սպառազինությունների մատակարարումն Ուկրաինա կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»
Աշխարհ
13:26, 15 апрель 2022
Ռուսաստանը ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել զինել Ուկրաինային՝ հակառակ դեպքում սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով»:

Ըստ Washington Post-ի՝  Ռուսաստանից բողոքի նոտա է հնչել այն բանից հետո, երբ Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային տրամադրվող զինատեսակների (հրետանային, ուղղաթիռներ և այլն) տեսականու կտրուկ ընդլայնմանը։ Դրանում ասվում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ամենազգայուն» սպառազինությունների  մատակարարումն Ուկրաինա «յուղ է լցնում» հակամարտության վրա և կարող է հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների»: