Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Օդեսա քաղաքի ուղղությամբ

Ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Օդեսա քաղաքի ուղղությամբ
Աշխարհ
19:57, 23 апрель 2022
Ռուսական ուժերը մի շարք հրթիռներ են արձակել Սև ծովի նավահանգստային Օդեսա քաղաքի ուղղությամբ, ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն, թիրախավորվել են ինչպես ռազմական օբյեկտներ, այնպես էլ բնակելի շենքեր։ Զոհերի մասին չի հաղորդվում։

Այս հրթիռակոծությունը հաջորդում է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի հայտարարությանը, որի համաձայն Մոսկվան ծրագրում է լիակատար վերահսկողություն հաստատել Դոնբասի և Ուկրաինայի հարավի նկատմամբ։

Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի պաշտոնակատար Ռուստամ Միննեկաևը մասնավորապես ասել էր, թե Ուկրաինայի հարավի նկատմամբ վերահսկողությունը բանակին թույլ կտա «ազդել Ուկրաինայի տնտեսության կենսական օբյեկտների վրա», ինչպես նաև թույլ կտա ստանալ «ևս մեկ ելք դեպի Օդեսայի շրջանի հետ սահմանակցող Մերձդնեստր։ Որպեսզի Մոսկվան ցամաքային ելք ունենա դեպի Մերձդնեստր, ռուսական բանակը պետք է գրավի Օդեսա և Միկոլաև քաղաքները։

Աղբյուր՝ azatutyun.am