Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեռնոմորսկի նավահանգստից պարենով բեռնված երկու նավ է դուրս եկել

Չեռնոմորսկի նավահանգստից պարենով բեռնված երկու նավ է դուրս եկել
Աշխարհ
14:07, 09 август 2022
«Ստամբուլյան գործարքի» շրջանակներում Օդեսայի մարզում պարենով բեռնված երկու նավ մտել է Սև ծով, հայտնում է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը սոցիալական ցանցերում։

«Այսօր Չեռնոմորսկի նավահանգստից երկու նավ է դուրս եկել՝ 70 հազար տոննա ընդհանուր ծավալի բեռով»,- նշել է գերատեսչությունը։

Նավերն ուղղվում են Թուրքիա և Հարավային Կորեա, դրանք փոխադրում են եգիպտացորեն և այլ մթերային ապրանքներ: