Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարկովում գիշերը հրթիռակոծվել է երկու հանրակացարան. զոհվել է 9, վիրավորվել՝ գրեթե 40 մարդ

Խարկովում գիշերը հրթիռակոծվել է երկու հանրակացարան. զոհվել է 9, վիրավորվել՝ գրեթե 40 մարդ
Աշխարհ
13:28, 18 август 2022
Օգոստոսի 17-ի երեկոյան Խարկովում հանրակացարան է հրթիռակոծվել։ Այն գտնվում էր Սալտովսկի շրջանում՝ քաղաքի ամենամեծ բնակելի թաղամասում, որը գնդակոծության է ենթարկվել ուկրաինական պատերազմի հենց սկզբից։ 

Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովի նախնական տվյալներով՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 21։30-ին եռահարկ շենքին հարվածել են ռուսական «Իսկանդեր» հրթիռով (այլ տվյալներով՝ «Կալիբր» հրթիռով)։ Այն ամբողջովին ավերվել է։ 
 
Յոթ մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել (նրանց թվում՝ առնվազն մեկ երեխա)։ Ինչպես հայտնել են Խարկովի մարզային դատախազությունում, շենքում ապրում էին լսողության խանգարում ունեցող մարդիկ: Հրթիռակոծության ժամանակ այնտեղ եղել է մինչև 40 մարդ։ Պարեկային ոստիկանության մարզային վարչության խոսնակ Դմիտրի Գայդուկը հրապարակել է հարվածից հետո առաջին րոպեների տեսանյութը, որը նկարահանել է փրկարարներից մեկը։ Տեսանյութում լսվում է երեխայի աղաղակ. «Իմ տատիկն այնտեղ է մնացել»։

Օգոստոսի լույս 18-ի գիշերը Խարկովում հրթիռակոծվել է ևս մեկ հանրակացարան։ Երկու մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ երկու երեխա)։ Սինեգուբովի խոսքով՝ առավոտյան մոտավորապես ժամը 4:30-ին Բելգորոդից քաղաքի ուղղությամբ արձակվել է ևս ութ հրթիռ:

Հարվածի տակ են հայտնվել Խարկովի Խոլոդնոգորսկ և Սլոբոդսկոյ շրջանները։ Դրանցից առաջինում այրվել է մշակույթի տունը, երկրորդում մասնակի փլուզվել է չորսհարկանի հանրակացարանի շենքը։