Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքն ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա. Միշուստին

Արևմուտքն ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի վրա. Միշուստին
Աշխարհ
11:24, 26 август 2022
Արևմուտքն ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա, չնայած այն հանգամանքին, որ իր վրա զգում է սահմանափակումների «բացասական պատասխան հարվածը», հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
 
«Հավաքական Արևմուտքը ուժեղացնում է պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա, չնայած այն բանին, որ այդպիսի քաղաքականության բացասական պատասխան հարվածը զգացել են նաև հենց դրա նախաձեռնողները»,- ասել է նա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։

Նախարարների կաբինետի նախագահի խոսքով՝ սահմանափակումների պատճառով թուլանում է միջազգային տնտեսական և առևտրային համակարգը, «խզվում են սովորական կապերն ու ներդրումները»։

Միաժամանակ, ինչպես կարծում է Ռուսաստանի վարչապետը, իր արդյունավետությունն ապացուցել է Եվրասիական տնտեսական միությունը։ Ինչպես նշել է Միշուստինը, այս տարվա առաջին եռամսյակում ԵԱՏՄ ՀՆԱ-ի ծավալն աճել է ավելի քան 3,5 տոկոսով, առաջին կիսամյակում նկատվել է գյուղատնտեսական արտադրանքի, արդյունաբերական ապրանքների աճ, այս ընթացքում նաև մեկ երրորդով նվազել է գործազրկության մակարդակը միության տարածքում: 

Միշուստինը հավելել է, որ Արևմուտքը նաև փորձում է Ռուսաստանին մեղադրել պարենային գլոբալ ճգնաժամի մեջ՝ «լավ գիտակցելով, որ ներկայիս իրավիճակը իրենց գործողությունների անմիջական հետևանքն է»։