Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերձդնեստրում մեր խաղաղապահների դեմ ցանկացած գործողություն կհամարվի հարձակում ՌԴ-ի վրա. Լավրով

Մերձդնեստրում մեր խաղաղապահների դեմ ցանկացած գործողություն կհամարվի հարձակում ՌԴ-ի վրա. Լավրով
Աշխարհ
14:35, 01 сентябрь 2022
Ցանկացած գործողություն, որը կսպառնա Մերձդնեստրում ռուս զինվորականների անվտանգությանը, կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա, հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է մեր շահերին, ապա այնտեղ տեղակայված են մեր խաղաղապահները, այնտեղ տեղակայված է մեր զինվորականների ումբը, որը պահպանում է Եվրոպայի ամենամեծ զինամթերքի պահեստը Կոլբասնայում»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարցերով Մոսկվայի պետական ինստիտուտում։ 

«Եվ բոլորը պետք է հասկանան, որ ցանկացած գործողություն, որը սպառնալիքի կենթարկի մեր զինծառայողների անվտանգությունը, միջազգային իրավունքի համաձայն՝ կդիտվի որպես հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա։ Ինչպես դա եղել է Հարավային Օսիայում, երբ մեր խաղաղապահների վրա հարձակվեց Սաակաշվիլին»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։