Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը և Ղազախստանը քննարկում են նավթի արտահանման նոր ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը

ԱՄՆ-ը և Ղազախստանը քննարկում են նավթի արտահանման նոր ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը
Աշխարհ
16:05, 25 ноябрь 2022
Ամերիկյան ընկերությունները և Ղազախստանի իշխանությունները մշակում են ղազախական նավթի այլընտրանքային ուղիներ՝ հաշվի առնելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Աստանայում ԱՄՆ դեսպան Դենիել Ռոզենբլումը, փոխանցում է KazTAG-ը։

«ԱՄՆ խոշորագույն ընկերությունները Ղազախստանի հիմնական գործընկերներն են էներգիայի հարցում, այդ ընկերությունները նաև մեծ դեր են խաղացել Ղազախստանում նավթավերամշակման ոլորտի, էներգետիկայի զարգացման գործում։ Այժմ կարևոր է համոզվել, որ չնայած աշխարհում տիրող իրավիճակին և Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի հետ կապված խնդիրներին, բոլոր ռեսուրսները կկարողանան հասնել Արևմուտք»,- ասել է նա:
 
Նրա խոսքով՝ լուծումը կարող է լինել նավթի մատակարարման այլընտրանքային ուղիների մշակումը։