Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայում վառել են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը

Գերմանիայում վառել են Թուրքիայի համար հավաքված մարդասիրական օգնությունը
Աշխարհ
11:27, 15 февраль 2023
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում վառել են մարդասիրական օգնությունը, որը հավաքվել էր Թուրքիայում երկրաշարժից տուժածների համար։ Այս մասին հայտնում է IHA գործակալությունը։

Տեղեկատվության համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել փետրվարի 13-ի գիշերը, կրակը հանգցրել են 30 հրշեջներ։ Հավաքված ողջ օգնությունը ոչնչացվել է կրակում։

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ «այս պահին ոչինչ չենք կարող ասել հրդեհի պատճառների մասին։ Ուսումնասիրվում են տեսախցիկների ֆիքսած կադրերը։ Կադրերում մենք տեսնում ենք, թե ինչպես է երկու մարդ հանում Թուրքիայի դրոշն ու այն նետում կրակի մեջ»։ 

Միաժամանակ թուրքական որոշ լրատվամիջոցներ նշել են, որ հարձակումն իրականացրել են անհայտ անձինք՝ չնշելով նրանց պատկանելությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը: