Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը

Թուրքիան ևս 2 տարով պաշտոնապես երկարաձգեց Իրաք և Սիրիա զորքեր ուղարկելու ժամկետը
Տարածաշրջան
22:12, 19 октябрь 2023
Թուրքիայի մեջլիսի որոշումը՝ Իրաք և Սիրիա զինվորներ ուղարկելու թույլտվության ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին, հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում (Resmi gazete)։ 
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի խորհրդարանում ընդունվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած հուշագիրը, որտեղ նշվում է, որ Իրաք և Սիրիա զորք ուղարկելու ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարով։

Ըստ հուշագրի՝ Թուրքիայի հարավային, ցամաքային սահմաններում ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերն ու սպառնալիքները շարունակում են աճել։ Նշվում է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս հարևան Իրաքի տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և կայունության պահպանմանը։

Հուշագրում նշված է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման տարրերի՝ Իրաքում շարունակական գոյությունը, էթնիկ հիմքերով անջատողականության նախաձեռնությունները ուղիղ սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության, կայունության և Թուրքիայի անվտանգության համար։

Իսկ Սիրայի Թուրքիայի հետ հարող տարածքներում PKK-ի սիրիական թևը համարվող «Սիրիայի Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD), «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG) և մասնավորապես ԻՊ-ը շարունակում են գոյություն ունենալ և շարունակում են  գործողությունները Թուրքիայի ազգային անվտանգության և բնակչության դեմ։

Բացի այդ ընդգծվում է, որ վերոնշյալ հուշագիրը կենսական նշանակություն ունի Թուրքիայի ազգային անվտանգության համար։

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button